Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում էր նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այստեղ է եկել իր ողջ ընտանիքի անունից: «Ես կոչ եմ անում բոլորին գալ և լինել այստեղ ոչ միայն Ցեղասպանության օրը: Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի, օգնել՝ դարձնելու երկիրն ավելի բարգավաճ»,- ասաց Նիկոլ Ազնավուրը:

Հարցին, թե ինչ զգաց անմար կրակին մոտենալիս՝ շանսոնյեի որդին նշեց. «Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով: Ես զգացի, որ այսօր նա մեզ հետ է՝ ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր այն մարդիկ, ովքեր եկել են հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ՝ նրա ցանկությունը կլիներ, որ այսօր ես իմ ողջ ընտանիքի անունից լինեմ այստեղ»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan