Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ամենամյա հայտարարությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ամենամյա հայտարարությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ամենամյա հայտարարությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին

Անկարան մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ մեջբերելով Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունը:

«Մենք մերժում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը 1915-ի դեպքերի մասին: Դրանց մեկնաբանումը, որը պայմանավորված է հայերի կողմից ստեղծված սուբյեկտիվ մոտեցմամբ, նշանակություն չունի: Պատմության խեղաթյուրումը ներքին քաղաքական պատճառներով անընդունելի է», -ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ Թուրքիան պնդում է ընդհանուր պատմական հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով Միացյալ Նահանգները կանգնած է հայ ժողովրդի կողքին:

«Մեծ Եղեռն ու հարգանքի տուրքի մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝  Օսմանյան կայսրության վերջին տարիներին, մեկուկես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ մահվան երթի ուղարկվել: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բազմաթիվ կյանքերի կորուստը», - իր հայտարարության մեջ շեշտել էր Թրամփը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan