Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը

Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստան-ԿԺԴՀ գագաթնաժողովը

Վլադիվոստոկի Ռուսկի կղզում սկսվել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:


Երկու պետությունների բանակցություններին նախորդել Է հանդիսավոր արարողությունը: Պուտինն իր հյուրին ընդունել Է Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի «S» մասնաշենքի գլխավոր մուտքի առջեւի հարթակում: Դիմավորման արարողությունից հետո սկսվել Է Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների զրույցը նեղ կազմով:

Կրեմլի տեղեկատվության համաձայն՝ ռուս-հյուսիսկորեական բարձր մակարդակի բանակցություններին հատկացված Է մոտավորապես չորս ժամ:

Ենթադրվում Է, որ Պուտինի եւ Կիմ Չեն Ունի «դեմառդեմ» հաղորդակցումը կտեւի մոտավորապես մեկ ժամ, իսկ այնուհետեւ հանդիպումը կշարունակվի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ եւ կավարտվի ընդունելությամբ, որին, հյուսիսկորեական կողմի խնդրանքով, Կիմ Չեն Ունին կյուրասիրեն ռուսական ազգային խոհանոցի ճաշատեսակներով: Երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով չեն լինելու ոչ համատեղ հայտարարություններ, ոչ փաստաթղթերի ստորագրում, սակայն սպասվում Է, որ ՌԴ նախագահը կզրուցի լրագրողների հետ եւ իր տպավորությունները կհայտնի գագաթնաժողովի վերաբերյալ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan