Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

3,5 ժամ. Վլադիվոստոկում ավարտվել է Պուտին-Կիմ Չեն Ըն առաջին գագաթնաժողովը

3,5 ժամ. Վլադիվոստոկում ավարտվել է Պուտին-Կիմ Չեն Ըն առաջին գագաթնաժողովը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
3,5 ժամ. Վլադիվոստոկում ավարտվել է Պուտին-Կիմ Չեն Ըն առաջին գագաթնաժողովը

Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքում ավարտվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին գագաթնաժողովը, գրում է РИА Новости-ն:

Գործակալության տվյալներով՝ բանակցությունները երեքուկես ժամ են տևել, որից 2 ժամը ղեկավարները զրուցել են դեմառդեմ ձևաչափով: 

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Կորեական թերակղզում իրավիճակին նվիրված հարցեր: Հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդներն էլ քննարկումը կառուցողական են որակել:

Հիշեցնենք, որ սա երկու ղեկավարների առաջին հանդիպումն է, ինչպես նաև Կիմ Չեն Ընի առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Կիմ Չեն Ընը Ռուսաստան ժամանելուց հետո բացառիկ հարցազրույց էր տվել «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող, հաղորդավար Պավել Զարուբինին: Նա հույս էր հայտնել, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կկարողանա քննարկել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կոնկրետ հարցեր: Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Կիմ Չեն Ընը հարցազրույց է տվել օտարերկրյա լրագրողին:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan