Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբում հարձակվել են հայ ընտանիքների վրա. Hawar

Ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբում հարձակվել են հայ ընտանիքների վրա. Hawar
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբում հարձակվել են հայ ընտանիքների վրա. Hawar

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբ քաղաքում հարձակվել են հայ ընտանիքների վրա, ինչի հետևանքով կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է քրդական hawarnews.com լրատվական կայքը՝ «Հայոց ցեղասպանության» փոխարեն կիրառելով «հայկական ջարդեր» արտահայտությունը:

Թուրքական բանակի և վարձկանների կողմից շրջափակված Էլ Բաբի քաջատեղյակ աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ ուժեղ բախումները սկսվել են ապրիլի 23-ի երեկոյան ժամը յոթին և մի քանի ժամ տևել: 

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ թուրք վարձկանները հարձակվել են քաղաքում բնակվող հայկական արմատներով ընտանիքների վրա:

Նշվում է, որ հրազենային վիրավորումներ ստացած մի շարք վարձկաններ տեղափոխվել են հիվանդանոցներ: Տուժած հայերի մասին տեղեկություն չի հաղորդվում:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan