Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Երուսաղեմում` սպասելով Սրբագործ կրակի իջնելու հրաշքին

Հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Երուսաղեմում` սպասելով Սրբագործ կրակի իջնելու հրաշքին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Երուսաղեմում` սպասելով Սրբագործ կրակի իջնելու հրաշքին

Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր, շաբաթ հավաքվել են Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում և դրան հարակից հրապարակում: Մի քանի ժամ տևած աղոթքներից հետո նրանք սպասում են Սրբագործ կրակի իջնելու հրաշքին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը Երուսաղեմից:

Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության աստվածային լույսը: Ամեն տարի կրակը վառվում է Տիրոջ գերեզմանի վանքում՝ Սուրբ Զատկի նախօրեին:

Քրիստոնյաները մոմեր են վառում Սրբագործ կրակից և կրակը բաժանում հարևաններին։ Հաշված վայրկյանների ընթացքում կրակը տարածվում է ամբողջ տաճարով, սփռվում դրա առջև գտնվող հրապարակում, ընթանում հարևան նրբանցքներով։

Իսրայելական ոստիկանությունը հերթապահում է քաղաքի բոլոր դարպասների և եկեղեցու մոտ` հրմշտոցը և այլ միջադեպեր կանխելու համար:

Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ, Աստվածաշնչի համաձայն, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել: Եկեղեցում յուրաքանչյուր տարի կատարվում է հանդիսավոր արարողություն:

Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները:

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Զատկի տոնը նշել է մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 21-ին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan