Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանը սպառնացել է պատժամիջոցների խստացման դեպքում արգելափակել Պարսից ծոցից նավթի մատակարարումը

Իրանը սպառնացել է պատժամիջոցների խստացման դեպքում արգելափակել Պարսից ծոցից նավթի մատակարարումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանը սպառնացել է պատժամիջոցների խստացման դեպքում արգելափակել Պարսից ծոցից նավթի մատակարարումը

Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամեդ Բագերին հայտարարել է, որ Վաշինգտոնի՝ Թեհրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների խստացման դեպքում երկրի կառավարությունը կարող է արգելափակել Պարսից ծոցից նավթի մատակարարունը, գրում է Deutsche Welle պարբերականը:

Բագերին մասնավորապես հայտարարել է, որ եթե ամերիկյան կողմի «թշնամանքը» շարունակի աճել, իրենք կարգելափակեն Օմանի ծոցը Պարսից ծոցին միացնող Հորմուզի նեղուցը:

«Եթե մեր նավթը չի փոխադրվի այդ նեղուցով, ապա այլ երկրներից արտահանվող նավթը նույնպես այդտեղով չի փոխադրվի», - ասել է գլխավոր շտաբի ղեկավարը:

Հայտնի է, որ Հորմուզի նեղուցը, որի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Այն համարվում է նավթի միջազգային փոխադրումների գլխավոր զարկերակը: 2007թ.-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ նավթի ծովային արտահանման 40%-ը անցնում է այս նեղուցով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա մայիսին հայտարարել էր ԱՄՆ-ի՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու մասին և եկարաձգել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները ազդեցությունը: 2018թ.-ի նոյեմբերին ուժի մեջ էին մտել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները:

Մարտի վերջին ԱՄՆ-ն ընդլայնել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ընդգրկելով 14 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեության և իրանական միջուկային ծրագրին մասնակցության համար:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan