Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վերջին 5 տարում առաջին անգամ տեսանյութ է հայտնվել ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասնակցությամբ

Վերջին 5 տարում առաջին անգամ տեսանյութ է հայտնվել ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասնակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերջին 5 տարում առաջին անգամ տեսանյութ է հայտնվել ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասնակցությամբ

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում 2014 թվականի հուլիս ամսից ի վեր առաջին անգամ երևում է «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, այս մասին տեղեկությունը հրապարակվել է իսլամիստ արմատականների գործունեությանը հետևող SITE կայքում:

Նշվում է, որ տվյալ տեսագրության մեջ ալ-Բաղդադին քննարկում է մարտերը Բագուզ բնակավայրում, որը ԻՊ-ի վերջին հենակետն է Սիրիայում: Բացի այդ, նա հայտնում է մեծ թվով գրոհայինների մահվան մասին, ինչպես նաև խոսում Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի ունեցած ահաբեկչությունների մասին:

Որտեղ և երբ է նկարահանվել տեսանյութը, չի նշվում: Նախկինում ալ-Բաղդադիի մասնակցությամբ տեսարաններ տարածվել էին 2014-ի հուլիսին, երբ նրան ցուցադրել էին իրաքյան Մոսուլ քաղաքի Մեծ մզկիթում:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ պարբերաբար լուրեր էին հաղորդվում ԻՊ-ի պարագլխի մահվան մասին, սակայն այդ լուրերը պաշտոնապես չէին հաստատվում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan