Ջավախքում բացվեց 3-րդ «Արմաթը». հաջորդն Ախալցխան ու Թբիլիսին են. «Թարմ ուղեղով»՝ Սոս Սահակյանի հետ



Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում, տեղի ունեցավ Վրաստանում 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը: Դամալայի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան արդեն թվով երրորդն է Ջավախքում։ Առաջին Արմաթը բացվել է Ախալքալաք քաղաքում, իսկ երկրորդը՝ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Հաջորդ ինժեներական լաբորատորիան նախատեսվում է հիմնել Ախալցխայում։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը պատմում է լաբորատորիայի բացման, նախորդ լաբորատորիաների արդեն իսկ գրանցած հաջողությունների, ինչպես նաև Ջավախահայության ընդհանուր խնդիրների մասին: