Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բողոքի ակցիա Կենդանաբանական այգու մոտ. տնօրենը հրաժարականի հիմքեր չի տեսնում

Բողոքի ակցիա Կենդանաբանական այգու մոտ. տնօրենը հրաժարականի հիմքեր չի տեսնում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բողոքի ակցիա Կենդանաբանական այգու մոտ. տնօրենը հրաժարականի հիմքեր չի տեսնում

Երևանի կենդանաբանական այգու սեզոնի բացմանը զուգահեռ այգու դիմաց նախկին աշխատակիցները, կենդանասերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անցկացնում են բողոքի ակցիա՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, աշխատակիցները կրկին բարձրացնում են Կենդանաբանական այգում կենդանիների անկման խնդիրը: Նրանք նշում են, որ ամիսներ շարունակ խոսում են խնդրի մասին, սակայն առաջընթաց չի գրանցվում: 2018 թվականի վերջում ձևավորվել էր աշխատանքային խումբ, որի բարձրացրած հարցերին ծանոթացել էր Երևանի քաղաքապետը: Աշխատակիցները նշում են, որ աշխատանքային խմբի երկու նիստ կայացել է դեկտեմբերին, այնուհետև դադարեցվել է: Կենդանաբանական այգում անցկացվել են ստուգումներ, սակայն արդյունքները մինչ օրս չեն հրապարակվում: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ արդեն 4-5 ամիս է գործը նույն կետում կանգնած է: 

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ բարձրացված խնդիրները իրավական դաշտում պետք է լուծվեն, իսկ ինքը հրաժարականի դիմում ներկայացնելու հիմքեր չի տեսնում:

«Կարծում եմ, որ շատ շուտով այս հարցը իրավական դաշտում կլուծվի: Կենդանաբանական այգին շատ ճիշտ ուղղության վրա է, և չեմ կարծում, որ հանրային կարծիքի ազդեցությամբ հնարավոր է շեղվել իրավական դաշտից: Ես հրաժարականի հիմքեր չեմ տեսնում: Եթե ինչ-որ անձ ունի անհատական խնդիր այստեղ լուծելու, ապա մենք այստեղ  համակարգային խնդիրներ ենք լուծում»,-ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Անդրադառնալով կենդանիների անկման հարցին՝ Ռուբեն Խաչատրյանը նույնպես իր մտահոգությունը հայտնեց և նշեց, շատ հաճախ դեպքով պայմանավորված բարձրացված մեծ աղմուկի պատճառն այն է, որ շատերը բավարար իրազեկված չեն կենդանիների հիվանդությունից, իրականացված աշխատանքից:

«Հայաստանում պարզվում է իրավական դաշտում արագ մոտեցումների, եզրակացությունների գալու խնդիր կա, սակայն դրան զուգահեռ շատ հեշտ և արագ հնարավոր է լինում փոխել հանրության կարծիքը: Մասնավորապես, այդ կարծիքն ուղղորդված է լինում»,-ասաց նա:

Խոսելով օրերս Կենդանաբանական այգում վագրի կորստի մասին՝ տնօրենը տեղեկացրեց, որ ներկայում բանակցությունների փուլում են նոր զույգ ձեռքբ բերելու նպատակով: Նա ընդգծեց, որ վագր ունենալու խնդիր չունեն:  

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan