Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հանցագործության դեպքերն աճել են 2266-ով, բայց հանցավորության վատթարացնող արդյունքներ չկան․ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց 2018թ-ի զեկույցը

Հանցագործության դեպքերն աճել են 2266-ով, բայց հանցավորության վատթարացնող արդյունքներ չկան․ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց 2018թ-ի զեկույցը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հանցագործության դեպքերն աճել են 2266-ով, բայց հանցավորության վատթարացնող արդյունքներ չկան․ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց 2018թ-ի զեկույցը

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը։

 
Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց հանրապետությունում նախորդ տարվա հանցավորության պատկերը՝ նշելով, որ քանակական առումով հանցագործության թիվն աճել է, սակայն դա մի քանի պատճառ ունի։

Ըստ Դավթյանի՝ 2018թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22.551 դեպք (2017թ.՝ 20.285), որոնցից 11.344-ը՝ Երևան քաղաքում: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2266-ով կամ 11.2%-ով:

 
Ըստ դատախազի՝ առավել վտանգ ունեցող հանցագործությունների թիվը նվազել է, բայց կան ավազակային հանցագործությունների աճ։

«2018թ.-ին արձանագրված հանցագործությունների դեպքերի աճի հիմնական պատճառներից մեկը նախորդ տարիներին կատարված և 2018թ. բացահայտված դեպքերն են, որոնք արտացոլվել են այս տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում: Այսպես, 2018-ին արձանագրված 22.551 հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը կատարվել են նախորդ տարիներին»,-ասաց նա։

Արթուր Դավթյանը նաև նշեց, որ 3-4 անգամ աճել են հատկապես կոռուպցիոն բնույթի հանցատեսակների դեպքերը. 2018թ.-ին կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 298-ով կամ 182.8%-ով:

«Առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճի ցուցանիշով, ինչը դրական դինամիկա է»,-ասաց Դավթյանը:

Ըստ  նրա՝ նշվածի հիմնական պատճառներից մեկն է նաև, որ քաղաքացիների նախաձեռնողականության ակնհայտ աճ կա, ինչն արտահայտվել է հատկապես նախորդ տարիներին կատարված հանցագործությունների մասին վերջիններիս կողմից տրված հաղորդումներով:

 «Այս գործոններն արդեն ցույց են տալիս, որ չենք ունեցել հանցավորության դասական իմաստով վատթարացնող արդյունքներ, բայց անհատապես կոնկրետ հանցատեսակների մասով երկու ուղղություններով նախորդ տարի ունեցել ենք վատ արդյունքներ և այս առումով ուժերը կենտրոնացվում են այդ ուղղություններով»,-ասաց գլխավոր դատախազը և հավելեց, որ աճ է գրանցվել հափշտակությունների և բնակարանային գողությունների մասով: Կա նաև ՃՏՊ-ների աճ, որից մտահոգիչը մահվան ելքով վթարներն են. այդ ցուցանիշով 25% աճ է գրանցվել։

Միաժամանակ, ըստ Դավթյանի, նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով: 2018թ. ընթացքում Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: «Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով»,-ասաց նա։

«Մեր երկրում հանցավորություն պատկերում, մեծ հաշվով, բացասական ցուցանիշներ չունեք, կան առաջին ուղղություններ, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասաց նա։

Արթուր Դավթյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա՝ կանխելու բնակարանային գողությունները և այլ հանցագործություններ։ Ըստ նրա՝ պատժի խստությունը դրական լուծում է բերում։

Գլխավոր դատախազը նաև անդրադարձավ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պարկտիկային:

 «ՄԻԵԴ-ում նախադեպային իրավունքը վերլուծելով՝ գործնական ուղենիշներ սահմանվեցին և դարձան քրեական հետապնդման մարմինների համար սեղանի գրքեր։ Կարճ ժամանակ լուրջ արդյունքներ ենք ունեցել»,-վստահեցրեց Դավթյանը և նշեց, որ մեղադրյալները նախորդ տարի 10%-ով ավելի են եղել, բայց այդ պայմաններում 2018-ին 20%-ով ավելի պակաս կալանքի միջնորդություներ են ներկայացվել. «Սա ցույց է տալիս, որ կալանքի հարցին գնալը լուրջ քննարկման փուլ է անցնում»։

Դատախազը նաև ասաց, որ էապես աճել են գրավի կիրառման դեպքերը։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan