Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է առաջին անգամ Հայաստանում անցկացվող  ծրագրային ապահովման տեստավորմանը նվիրված «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը ներկա է գտնվել նաև կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։ 

Հակոբ Արշակյանը շրջել է  ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք մանրամասնել են իրենց գործունեության առանձնահատկություններն ու ձեռքբերումները։ 

«Workfront»-ի տաղավարի պատասխանատուն, ներկայացնելով իրենց ապրանքանիշը, նշել է, որ ստեղծել են աշխատանքի կառավարման մի մոդել, որը մեծ ընկերություններն օգտագործում են աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։ 
 
«Team viewer»-ը ներկայանում էր խաղ վիկտորինայի միջոցով, որին մասնակից դարձավ նաև նախարարը։
 
«Yerevan Testing Days» եռօրյա կոնֆերանսը, որին մասնակցում էին բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոտ 500 ներկայացուցիչներ, 30-ից ավելի արտասահմանյան հայտնի մասնագետներ ու խոսնակներ, եզրափակվեց հանդիսավոր արարողությամբ, որտեղ ելույթով հանդես  եկավ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
 
Իր ելույթում նախարարն անդրադարձել է նման միջոցառումների անցկացման կարևորությանը։ Նա նշել է, որ աշխարհի հետ համահունչ շարժվելու համար շատ կարևոր է համագործակցությունը միջազգային տարբեր ընկերությունների հետ, որի առանցքային կետերից մեկն այն է, թե ի՞նչ ստանդարտներով ենք մենք շարժվում և ինչպե՞ս ենք խոսում մյուսների հետ։ Նախարարն ընդգծել է նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ նույն խնդիրներով զբաղվող ընկերությունների հանդիպումները նույն խնդրի լուծման  շուրջ, ինչը   թույլ կտա առաջ գնալ և զարգացնել Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական երկիր։
 
Անդրադառնալով Հայաստանում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր բացելուն՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ որևէ ընկերության մուտքը Հայաստան պետք է ողջունելի լինի։
 
«Հայաստանում պետք է լինեն տասնյակ-հարյուրավոր ընկերություններ, և հազարավոր ստարտափներ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան»,- ասել է նախարարը։
 
Նախարարը անդրադարձել է նաև տեխնոլոգիական կրթությանը, ընդգծել, որ ուսումնական հաստատություններում քիչ է զգացվում տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածությունը, ինչի անհրաժեշտությունը կա և շատ կարևոր է։
 
«Yerevan Testing Days»-ի կոնֆերանսն ավարտվել է մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan