Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԻՆ-ը քաղաքացիական պաշտպանության միջոցառում է անցկացրել Գիտությունների ազգային ակադեմիայում

ԱԻՆ-ը քաղաքացիական պաշտպանության միջոցառում է անցկացրել Գիտությունների ազգային ակադեմիայում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԻՆ-ը քաղաքացիական պաշտպանության միջոցառում է անցկացրել Գիտությունների ազգային ակադեմիայում

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում ապրիլի  30-ին կայացել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում»  թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Ինչպես  հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառման նպատակն էր ստուգել ակադեմիայի և ենթակա կառույցների քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:

Քննարկվել են քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության, գիտական կարևորագույն ուղղություններով հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և մշակումների կազմակերպման ու համակարգման վերաբերյալ հարցեր:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan