Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ակցիայի մասնակից տաքսու վարորդները բացեցին Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը

Ակցիայի մասնակից տաքսու վարորդները բացեցին Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ակցիայի մասնակից տաքսու վարորդները բացեցին Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը

Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի՝ դեպի Աբովյան պուրակ բարձրացող հատվածը փակած տաքսու վարորդները բացել են փողոցը, և վերականգնվել է արդեն մի քանի ժամ կաթվածահար եղած երթևեկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի երթ կազմակերպած վարորդների հետ հանդիպելու էր եկել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Նա նշեց, որ տաքսու կայանատեղ թույլ տալը միայն ճանապարհային ոստիկանության գործառույթը չէ: «Եթե դուք դիմում եք, ՃՈ-ն կարճ ժամանակում ուսումնասիրություն է կատարում, և եթե պարզվում է, որ երթևեկությունը չի խոչընդոտվի, ՃՈ-ն համապատասխան գրություն է ուղարկում քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետարանն ինքը թույլ տա: Քաղաքապետարանի համապատասխան թույլտվությունից հետո, բերվում են նշանները՝ կլինի կանգառ արգելող կամ կայանումն արգելող, կատարվում է տաքսու կայանատեղի գծանշում»,- ասաց նա: 

ՃՈ պետը հավելեց, ակտերի մասով համապատասխան վարույթ կիրականացնեն, ամբողջը կուսումնասիրվի և խնդրին լուծում կտան: Նա հորդորեց դիմում գրել: «Վարույթ կիրականացվի, և եթե խնդիրը միայն ձեր ասած տեղի մասով է, ակտերը կբեկանվեն, իսկ եթե խոսքը հասարակական տրանսպորտի կանգառի մասին է, ակտերը չեն բեկանվի»,-նշեց Կարապետյանը, հավելելով, որ եթե քաղաքապետարանը թույլ տա, համապատասխան նշաններն ամենաուշը վաղն առավոտյան կտեղադրվեն:

Բանակցություններից հետո վարորդները բացեցին փողոցը:

Մի խումբ տաքսու վարորդներ իրենց ավտոմեքենաներով մայիսի 3-ի առավոտից փակել էին Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի՝ դեպի Աբովյան պուրակ բարձրացող

 հատվածը: Տաքսու վարորդները պահանջում են իրենց տարածքներ 

հատկացնել կայանելու համար և բեկանվեն միայն այն ակտերը, որոնք 

եղել են տրանսպորտային կանգառից դուրս կանգնելու համար:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan