Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արարատի մարզպետը գործարար համաժողովների անցկացումը տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոց է համարում

Արարատի մարզպետը գործարար համաժողովների անցկացումը տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոց է համարում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արարատի մարզպետը գործարար համաժողովների անցկացումը տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոց է համարում

«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, որի համար լուրջ նախադրյալ է տնտեսության տարբեր ճյուղերում առկա հսկայական ներուժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արտաշատում համաժողովին իր բացման խոսքում նման համոզվածություն հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Գործարար համաժողովների անցկացումը տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է: Այն հնարավորություն է ընձեռում գործարարներին ծանոթանալ մարզերի տնտեսությանը, տնտեսվարման պայմաններին, ներդրումային հնարավորություններին` գործարար կապեր հաստատելով տարբեր ոլորտներում: Նմանատիպ հարթակների ստեղծումը կնպաստի ՀՀ-ում մեր կողմից որդեգրված  տնտեսական հեղափոխության իրականացման գործընթացին: Համոզված եմ, որ այս համաժողովը կնպաստի Արարատի մարզի  սոցիալ-տնտեսական զարգացմանը, որի համար լուրջ նախադրյալ է մարզում առկա հսկայական ներուժը: Այսպիսի նախաձեռնությունները հարթակ են հանդիսանում գործարարների և ներդրողների միջև արդյունավետ համագործակցության համար»,-ասաց Սարգսյանը:

Մարզպետը նշեց, որ  արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և առանցքային ոլորտներից են: Սակայն մարզն ունի մեծ ներուժ զբոսաշրջության և տնտեսության այլ ուղղություններում: Աղքատության նվազեցման, կենսամակարդակի բարձրացման համար նա անհրաժեշտ համարեց հողային ռեսուրսներն օգտագործել նպատակային, ենթակառուցվածքների ձևավորման ու կատարելագործման միջոցով ավելացնել բուսաբուծական և անասնաբուծական մթերքների ծավալները, բարձրացնել արտադրության արդյունավետութունը, ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնումը: Մարզպետը նաև կարևորեց հակակարկտային ցանցերի ներդրման և գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղգործիքների արդիականացման և քանակի ավելացման շնորհիվ լուծել իրացման խնդիրները, մեծացնել արտահանման ծավալները, կրճատել ոռոգման համակարգում էներգետիկ ծախսերը, համայնքներում հնարավորինս իրացնել ոռոգման ջրի արդյունավետ կառավարումը, մեծացնել կենդանիների մթերատվության ծավալները:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan