Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են. Փաշինյանը ներկայացնում է կոնկրետ տվյալներ

Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են. Փաշինյանը ներկայացնում է կոնկրետ տվյալներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են. Փաշինյանը ներկայացնում է կոնկրետ տվյալներ

Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելու մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով դրան ուղղված մի քանի վիճակագրական տվյալներ:

Մասնավորապես, 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս, նախկին 95-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 38 տոկոս, նախկին 57-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 29 տոկոս, նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս, նախկին 51-ի փոխարեն:

«Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սա 2018 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր արձանագրված ցուցանիշներն են: Որոշ գործարարներ որոշել են շաքարավազ, բենզին ներկրել Հայաստանի Հանրապետություն: Ինչ կցանկանան, կարող են ներկրել, բնականաբար, մենք չենք որոշում, թե ով ինչ ներկրի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan