Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Ափսոս, որ այսքան հազվադեպ ենք հիշում նրանց». Զելենսկին կոչ է արել վետերաններին երախտագիտություն հայտնել ամեն օր

«Ափսոս, որ այսքան հազվադեպ ենք հիշում նրանց». Զելենսկին կոչ է արել վետերաններին երախտագիտություն հայտնել ամեն օր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Ափսոս, որ այսքան հազվադեպ ենք հիշում նրանց». Զելենսկին կոչ է արել վետերաններին երախտագիտություն հայտնել ամեն օր

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Հաղթանակի օրն այցելել է իր պապի շիրիմին, և կոչ է արել վետերաններին երախտագիտություն հայտնել ամեն օր:

«Այսօր այցելեցի պապիս՝ Սեմյոն Իվանովիչ Զելենսկիի շիրիմին: Նա անցել է ամբողջ պատերազմի միջով և իմ հուշերում միշտ այն հերոսներից է մնացել, որոնք Ուկրաինան պաշտպանել են նացիստներից: Ափսոս, որ այսքան հազվադեպ ենք հիշում վետերաններին, մեր տատիկներին ու պապիկներին: Մենք պետք է նրանց ամեն օր երախտագիտություն հայտնենք»,- գրել է նորընտիր նախագահը ֆեյսբուքյան իր էջում:

Նրա խոսքով՝ Մայիսի 9-ը «մեր Գոհաբանության օրն է»:

 
«Երախտագիտություն այն բանի համար, որ նացիզմի անմարդկային գաղափարախոսությունն ընդմիշտ անցյալում է, երախտագիտություն այն մարդկանց, որոնք պայքարել են նացիզմի դեմ և հաղթել, կամ պարզապես պետք է երախտապարտ լինենք ծնվելու և ապրելու հնարավորության համար»,- նշել է Զելենսկին:

Նա հավելել է, որ Երկրորդ աշխարհամարտն անդրադարձել է յուրաքանչյուր ուկրաինական ընտանիքի վրա, և որ ուկրաինացիների ներդրումը հաղթանակի մեջ հսկայական է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan