Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ-ն մի շարք նախագծեր ընդունեց, այդ թվում՝ ապրիլի 16-ը որպես Հայ կինոյի օր նշելու նախագիծը, որին Կառավարությունը բացասական եզրակացությունն էր տվել

ԱԺ-ն մի շարք նախագծեր ընդունեց, այդ թվում՝ ապրիլի 16-ը որպես Հայ կինոյի օր նշելու նախագիծը, որին Կառավարությունը բացասական եզրակացությունն էր տվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ-ն մի շարք նախագծեր ընդունեց, այդ թվում՝ ապրիլի 16-ը որպես Հայ կինոյի օր նշելու նախագիծը, որին Կառավարությունը բացասական եզրակացությունն էր տվել

Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց արդեն իսկ քննարկված օրենքի նախագծերը։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց 92 կողմ քվեարկությամբ։

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 101 կողմ, 0 դեմ և 1 քվեարկությամբ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 67 կողմ 10 դեմ և 21 ձեռնպահ քվեարկությամբ։ Նախագծով առաջարկվում է ապրիլի 16-ը տոնացույցում նշել որպես Հայ կինոյի օր։ Նշենք, որ Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն էր տվել։

ԱԺ-ն նաև միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan