Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանը պատկան մարմիններին հանձնարարեց արագ զբաղվել սեղմված բնական գազի չափման միավորը փոխելուց հետո առաջացած խնդիրների լուծմամբ

Նիկոլ Փաշինյանը պատկան մարմիններին հանձնարարեց արագ զբաղվել սեղմված բնական գազի չափման միավորը փոխելուց հետո առաջացած խնդիրների լուծմամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանը պատկան մարմիններին հանձնարարեց արագ զբաղվել սեղմված բնական գազի չափման միավորը փոխելուց հետո առաջացած խնդիրների լուծմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեին, Շուկայի վերահսկողական տեսչական մարմնին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հանձնարարեց արագ զբաղվել գազալցման կայաններում սեղմված բնական գազի չափման միավորը խմ-ից կգ-ով փոխարինելու հարցով պայմանավորված առաջացած խնդիրներով: «Արմենպրես»-ի փոխանցամբ` մայիսի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետը նշեց երեք առաջնահերթություն, որոնք պետք է պարզել:

«Մենք պետք է 100%-ով վստահ լինենք, որ որոշումը ճիշտ է: Քանի որ նախկին օլիգարխներ, կլանների հայտնի անդամներ կան այդ շուկաներում, պետք է համոզված լինենք, որ իրենք իրենց հոտառությունը չեն կորցրել, եթե կորցրել են, պետք է շատ արագ վերականգնել: Եվ երրորդը` համոզվել, որ հակամրցակցային պայմանավորվածություն չկա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ հարկային օրենսգրքում իրենց առաջարկած փոփոխությունը սպառողների շահերի պաշտպանության համար է:

«Մենք օրենսդրական նախաձեռնությունը քննարկելիս մի քանի անգամ արձանագրել ենք, որ դա անում ենք սպառողների շահերի պաշտպանության համար, և մենք հավաստիացումներ ենք ստացել տարբեր բանաձևերով, որ դա չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել»,- նշեց վարչապետը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan