Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մաքսակետերում օնլայն ռեժիմով գործող տեսախցիկներ, թեժ գծի համար տեսահեռախոսներ տեղադրելու հարցին ընթացք կտրվի. Լիլիթ Մակունց

Մաքսակետերում օնլայն ռեժիմով գործող տեսախցիկներ, թեժ գծի համար տեսահեռախոսներ տեղադրելու հարցին ընթացք կտրվի. Լիլիթ Մակունց
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մաքսակետերում օնլայն ռեժիմով գործող տեսախցիկներ, թեժ գծի համար տեսահեռախոսներ տեղադրելու հարցին ընթացք կտրվի. Լիլիթ Մակունց

Մաքսակետերում օնլայն ռեժիմով գործող տեսախցիկներ, ինչպես նաև թեժ գծի համար տեսահեռախոսներ տեղադրելու հարցին ընթացք կտրվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հայտնելով, որ այդ հարցը քննարկել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ:

 
«Օրեր առաջ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հրապարակային մտահոգություններ էր հնչեցրել մաքսակետերում կատարվող հնարավոր չարաշահումների մասին, որոնք բարձրաձայնվել են առանձին քաղաքացիների կողմից: Պարոն Խաչատրյանն առաջարկել էր տեղադրել օնլայն ռեժիմով գործող տեսախցիկներ, ինչպես նաև թեժ գծի համար տեսահեռախոսներ:

Այս հարցերը քննարկել եմ ՊԵԿ նախագահ պարոն Անանյանի հետ, ով նշեց, որ կողմ է մոտեցմանը և ընթացք կտրվի պարոն Խաչատրյանի նշված առաջարկին: ՊԵԿ-ն այս մասին լրացուցիչ հայտարարություն կանի:

 
Կարծում եմ՝ նախաձեռնությունը կնպաստի մաքսակետերի աշխատանքի թափանցիկության բարձրացմանը»,-գրել է Մակունցը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan