Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դավիթ Տոնոյանն ընդունել է Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի ներկայացուցիչներին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի ներկայացուցիչներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է  ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական  ծրագրի (Civil military Emergency Preparedness  Program - CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին:

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, հյուրերը նշել են, որ CMEP գնահատման` պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների մասին համապարփակ վերլուծության արդյունքում կներկայացվի զեկույց, որում ներառված առաջարկությունները հնարավորություն կտան բարելավել համապատասխան իրավական շրջանակը, ոլորտային քաղաքականությունները, հստակեցնել պետական առանցքային շահագրգիռ կողմերի դերերն ու պարտականությունները, այդ թվում` ՀՀ ՊՆ և ԶՈՒ` աղետներին արձագանքելու կարողությունները:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր  է գնահատել խմբի աշխատանքները քաղաքացիական պատրաստվածության կարողությունների զարգացման նպատակով, կարևորել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները:

CMEP ծրագիրը, որը համակարգվում է Անվտանգության կառավարման ինստիտուտի կողմից, իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության և ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հետ համագործակցության շրջանակներում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan