Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բաշար ալ-Ասադը Արամ Ա-ի հետ հանդիպմանը երկրից հեռացած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ Սիրիա և վերակառուցել իրենց տները

Բաշար ալ-Ասադը Արամ Ա-ի հետ հանդիպմանը երկրից հեռացած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ Սիրիա և վերակառուցել իրենց տները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բաշար ալ-Ասադը Արամ Ա-ի հետ հանդիպմանը երկրից հեռացած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ Սիրիա և վերակառուցել իրենց տները

Այսօր առավոտյան Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսի նախագահական նստավայրում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

 
Վեհափառի պատվիրակության կազմում եղել են Բերիո թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեյիսյանը, Կենտրոնական ազգային վարչության անդամ Հրաչ Հակոբյանը, Բերիո թեմի ազգային պատգամավորական ժողովի անդամ Կարո Յուզբաշյանը, վեհափառի գավազանակիր հոգեշնորհ տեր Հովակիմ աբեղա Բանջարջյանը:

Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայի ներկա կացության, հայ համայնքին առնչվող հարցեր ու ծրագրեր:

 
Վերափառը շնորհակալություն է հայտնել Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցու վերանորոգման համար նախագահականի կողմից հատկացված գումարի համար, ապա, հիշեցրել է Ցեղասպանությունից հետո սիրիացի ժողովրդի ջերմ հյուրընկալության մասին՝ հաստատել է՝ հայ համայնքը կառչած է Սիրիային և հենց այս վճռականությունից մղված է սկսել վերականգնման աշխատանքները:

Վեհափառ Հայրապետը նաև հիշեցրել է, որ Սիրիայի հայ համայնքը թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար կարևոր է քաղաքական ու մշակութային և պահանջատիրական իմաստով:Նա գնահատանքի խոսք է հայտնել Սիրիայի պետությանը՝ Հայ Դատի նկատմամբ ցուցաբերած ամբողջական զորակցության համար:

Նախագահն իր հերթին, ողջունելով Նորին Սրբության այցը, բարձ է գնահատել սիրիահայությանը՝ նշելով, որ նրանք համահավասար քաղաքացիներ են և նույն պարտավորություններով ու իրավունքներով են կապված Սիրիայի հետ:

Նա նշել է, որ հայերը միշտ եղել են վստահելի, սիրելի և աշխատասեր քաղաքացիներ, որոնք իրենց դրական մասնակցությունն են բերել Սիրիայի առաջխաղացման հարցում:

Նա պայմանների բերումով երկրից հեռացած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ և վերականգնել իրենց տներն ու գործատեղիները երկրում՝ վստահեցնելով, որ Սիրիայի հայ համայնքը շարունակելու է վայելել պետության զորակցությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan