Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան». Մամեդյարով

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան». Մամեդյարով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան». Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան: Ինչպես փոխանցում է Report.az-ը, այս մասին Մամեդյարովը հայտնել է Բրյուսելում:

 
«Մենք դեռ ծրագրում ենք, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք: Օրակարգում կլինի նախարարների հանդիպումը, սակայն պետք է այն նախապատրաստել: Ինչպես ավելի վաղ ասել եմ, համանախագահ երկրներից մեկի կողմից առաջարկ կա նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու», - ասել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլն ամսվա սկզբին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է ապագայում ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan