Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պորոշենկոյի դեմ պետական դավաճանության վերաբերյալ հայց է ներկայացվել

Պորոշենկոյի դեմ պետական դավաճանության վերաբերյալ հայց է ներկայացվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պորոշենկոյի դեմ պետական դավաճանության վերաբերյալ հայց է ներկայացվել

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ, որը կասկածվում է պետական դավաճանության համար, հայտնում է ria.ru-ն:

Պետբյուրոյից մանրամասնել են, որ խոսքը 2018թ. նոյեմբերի 25-ի դեպքերի մասին է, երբ Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերը Կերչի նեղուցի տարածքում Սևից անցում են կատարել դեպի Ազովի ծով: 

Պորոշենկոյի դեմ բողոքը ներկայացրել է նախկին նախագահ Վիտկոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Պորտնովը: Նրա համոզմամբ՝ Պորոշենկոն պետական դավաճանություն է գործել, երբ ուկրաինացի նավաստիներին Կերչի նեղուց է ուղարկել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, 2018թ. նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին:Երեք ուկրաինական նավ ուղղություն էր վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել էր նեղուցը: 

Կիևը Մոսկվային մեղադրել էր բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:

 
   

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan