Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Նախագահը քաղաքական չէ, նա բոլորի շահերը պաշտպանելու համար է». Թ. Պողոսյանը՝ նախագահի հայտարարության մասին

«Նախագահը քաղաքական չէ, նա բոլորի շահերը պաշտպանելու համար է». Թ. Պողոսյանը՝ նախագահի հայտարարության մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Նախագահը քաղաքական չէ, նա բոլորի շահերը պաշտպանելու համար է». Թ. Պողոսյանը՝ նախագահի հայտարարության մասին

Նախագահն ունի երկու գործիքակազմ՝ ուղերձով դիմել և դիմել ՍԴ։  Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Մարդկային զարգացման» միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով դատարանների մուտքերը արգելափակելու վերաբերյալ վարչապետի կոչից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը:


«Ինչ վերաբերում է ուղերձի բովանդակությանը, ապա համաձայն սահմանադրության՝ նախագահը քաղաքական չէ, նա բոլորի շահերը պաշտպանելու համար է։ Կար ուղիղ կոչ՝ բոլոր քաղաքացիներին՝ կապ չունի պաշտոնը և դերը, հարգել Սահմանադրությունն ու օրենքները։ Դրանից հետո կա նախադասություն՝ մշտական կապի մեջ է բոլոր պետական մարմինների հետ։ Սա նշանակում է, որ խոսում են, քննարկում են, որ թույլ չտան ճգնաժամեր»,-ասաց նա:

Ըստ Թևան Պողոսյանի՝ կարևոր է, որ ձևավորենք այնպիսի հասարակություն, որն ունակ է միասին լինել, հարցեր քննարկել և լուծումներ գտնել: «Մեր առաջ կանգնած են մեծ մարտահրավերներ՝ հատկապես անվտանգության ոլորտում»,-ասաց նա և նկատեց, որ հակառակորդը իր քաղաքականությունը չի փոխում:

 
Նախագահի խորհրդականը նկատեց, որ նախկին տարինների փորձը ցույց է տալիս, որ մայիսի 27-ին և 28-ին հակառակորդն ավելի է ագրեսիվանում: «Բանակցային գործընթացում ոչ մի փոփոխություն չի եղել, պարզապես Ադրբեջանը այն խաղն է խաղում, թե իբր ինքը  կոնստրուկտիվ է»,-ասաց նա:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan