Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները

Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները

Հանրապետությունում նախատեսված 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ հայոց լեզու առարկայից, այս տարի անցկացվում է կենտրոնացված, որին մասնակցում է 31 հազար 560 աշակերտ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ քննությունն անցկացվելու է մայիսի 26-ին:

«Մինչ այդ հսկայական նախապատրաստական աշխատանք է տարվել: Նշված երեխաները քննությունը հանձնելու են 251 քննական կենտրոնում: Դրանք ոչ միայն մայրաքաղաքում են, մարզկենտրոններում են, այլև գյուղական համայնքներում»,-ասաց Կարո Նասիբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննության համար մշակել է թեստի նոր տարբերակ: Աշակերտները երկու տարի անընդմեջ հանձնել են փոխադրություն, սակայն այս տարվանից լինելու է թեստային տարբերակ, որն ավանդական ձևից տարբերվում է:

«Եթե թեստային տարբերակում ստուգողի միջամտություն չի լինում, ապա 9-րդ դասարանի հայոց լեզվի թեստի այս տարբերակում լինելու են նաև ստուգողներ: Մասնակցելու են հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ»,-ասաց նա: Թեստը բաղկացած է երեք մասից՝ ավանդական հարցը և ընտրովի պատասխանը, լինելու են առաջադրանքներ, որոնք կարճ և ընդարձակ պատասխաններ են պահանջելու և լինելու է շարադրանքի մաս: Տրված է լինելու տեքստ, որի մասին աշակերտն իր կարծիքն է արտահայտելու, ընդ որում, 50-60 բառի շրջանակում:

Պատասխաններն աշակերտները և ծնողները կարող են ստանալ դպրոցներից քննությունից 7 օր հետո:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan