Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եթե նպատակ ունենք ԳԱԱ-ի շենքը վաճառելու, պետք է ազնվորեն հայտարարենք այդ մասին․ Սերգեյ Բագրատյան

Եթե նպատակ ունենք ԳԱԱ-ի շենքը վաճառելու, պետք է ազնվորեն հայտարարենք այդ մասին․ Սերգեյ Բագրատյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եթե նպատակ ունենք ԳԱԱ-ի շենքը վաճառելու, պետք է ազնվորեն հայտարարենք այդ մասին․ Սերգեյ Բագրատյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին դուր չի գալիս, որ ԿԳՆ նախագծերի հարակից զեկուցող են նշանակել փոխնախարարներին։ Հայրապետյանը հանձնաժողովի նիստին նշեց, որ թեև մեծագույն հարգանք ունի փոխնախարարի ինստիտուտի նկատմամբ, միևնույն է՝ կարծում է, որ իրենց հանձնաժողովի տիրույթում գտնվող նախագծերի հարակից զեկուցողները պետք է լինեն նախարարները։

 
«Կարծում ենք, որ որպես հարակից զեկուցողների՝ նախարարի բացակայությունը բացառապես արտակարգ և հիմնավորված դեպքերում պիտի լինի։ Հույս ունեմ, որ այն լավ հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր հանձնաժողովի և ԿԳ նախարարության միջև, կպահպանվեն ու կբարգավաճեն»,- ասաց Հայրապետյանը։

Այնուհետև արդեն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը սկսեց ներկայացնել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Նա նշեց, որ նախագիծը պատմություն ունի, քանի որ դեռևս 2017 թ․-ին լուրեր կային, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը ցանկանում էին վերածել ռեստորանային համալիր։

 
«Այդ ժամանակ բարձրաձայնել եմ խնդիրը: Հարցը նաև գիտական աշխարհի խիստ դժգոհությունն էր առաջացրել, շատ մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց կանխել գործընթացը։ Որևէ երաշխիք չկա, որ հաջորդ կառավարությունը նման որոշման չի գա»,- նշեց Բագրատյանը։

Պատգամավորը առաջարկում է սահմանել պարտադիր պահանջ առ այն, որ հասարակական կամ պետական կարիքների համար ԳԱԱ ամրակցված գույքի օտարումը կարող է կատարվել միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում և բացառապես օրենքով: Բագրատյանը շեշտեց, որ այդ կառույցը մեր սերունդը ժառանգություն է ստացել և պարտավոր է նույն կերպ փոխանցել հաջորդ սերունդներին։

«Հիմա շատ միջոց չունեն գիտությանը տրամադրելու, բայց կգա ժամանակ, որ կունենք, բայց այլևս շենքային պայմաններ չենք ունենա։ Ես նման շենքեր եմ համարում նաև Մատենադարանը, Բյուրականի աստղադիտարանը»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը։

Սակայն նախագծի հարակից զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշեց, որ կառավարությունն առաջարկում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում չանել, քանի որ նախագծում նշված չէ, թե որն է գույքն օտարելու բացառիկ պայմանը, ինչպես նաև չեն հասկանում, թե ինչով է պայմանավորված ԳԱԱ առանձնահատկությունը՝ գույքի օտարման հարցում։

«ԳԱԱ-ի կողմից արտադրվող արդյունքը մենք չպետք է նույնականացնենք շենքի հետ»,- ընդգծեց Անափիոսյանը՝ հավելելով, որ պետական գույքի օտարման հետ կապված հարցերը որոշում է կառավարությունը։

Փոխնախարարը նաև նկատեց, որ միայն պատմական շենքերում չէ, որ կրթական լավ որակ են ապահովում։

Սերգեյ Բագրատյան էլ արձագանքեց՝ շեշտելով, որ ԳԱԱ-ն բացառիկ է հենց այն պատճառով, որ ունենք օրենք ԳԱԱ-ի մասին։ Բագրատյանը՝ կառավարության կողմից նախագծի մերժումը հիմնավոր չի համարում։

«Եթե նպատակ ունենք ԳԱԱ շենքը վաճառելու, պետք է ազնիվ հայտարարենք այդ մասին»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan