Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սիրիական բանակը ոչնչացրել է գրոհայինների հրթիռային համակարգերը

Սիրիական բանակը ոչնչացրել է գրոհայինների հրթիռային համակարգերը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սիրիական բանակը ոչնչացրել է գրոհայինների հրթիռային համակարգերը

Սիրիական բանակը հրետանակային կրակով պատասխանել է ահաբեկիչների գնդակոծությանը՝ ոչնչացնելով նրանց հրթիռային սարքավորումները Համա նահանգի հյուսիսային շրջանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

 
Ինչպես գործակալության աղբյուրը տեղեկացրել է մարտերն այժմ տեղային բնույթ են կրում: Գրոհայիններն ամեն օր կրակ են բացում Սկալբիա քաղաքի և դրա շրջակայքի ուղղությամբ: Նշվում է, որ անընդհատ խաղաղ բնակիչներ են զոհվում այդ կրակահերթերի հետևանքով:

Գրոհայիններն ուժերը կենտրոնացնում են Քաֆր-Նաբուդա բնակավայրի շրջանում: Բանակն, իր հերթին, ամրապնդում է դիրքերը և պատրաստվում է նոր հնարավոր հարձակումներին:

 
Նշվում է, որ վերջին մի քանի օրում ահաբեկիչները ավելի քան երեք խոշորածավալ գրոհի փորձ են իրականացրել՝ ընդդեմ կառավարական զորքերի Համա նահանգում: Հարձակումների ժամանակ կիրառվել են տանկեր, զրահատեխնիկա և համազարկային կրակի հրթիռային համակարգեր:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan