Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է՝ Հայաստանը Չինաստանի հետ շարունակելու է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը

Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է՝ Հայաստանը Չինաստանի հետ շարունակելու է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է՝ Հայաստանը Չինաստանի հետ շարունակելու է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը

Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված է բավականին կանոնավոր երկխոսություն: Չինաստանի հետ Հայաստանի օրակարգը չափազանց լայն է՝ այդ թվում տնտեսական ոլորտում հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հարցին:

Արմեն Փամբուխչյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի այցին Չինաստան և կարճ ժամկետներում արտգործնախարարի պատասխան այցին, հետաքրքրվեց, թե ինչ են տվեց այցերը, ինչ ձեռքբերումներ ու ակնկալիքներ կան:

«Հայ-չինական հարաբերություններն այս շրջանում արտահայտվեցին երկու կարևոր այցով, բայց սա շարունակական գործընթաց է, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շղթան շարունակվելու է: Մեր օրակարգը Չինաստանի հետ չափազանց լայն է, դա վերաբերում է հարաբերություններին տարբեր բնագավառներում՝ ներառյալ տնտեսականոլորտում։ Այս ընթացքում կարողացանք ունենալ շոշափելի արդյունք՝վիզաների ազատականացման պայմանագիրը, որը դեռ պետք է անցնի որոշ ընթացակարգ՝ ուժի մեջ մտնելու համար: Դա մի քայլ է լինելու, որը դյուրացնելու է շփումները բոլոր մակարդակներում, բոլոր շերտերի համար՝ ներառյալ մեզ համար հետաքրքրություն ներկայացնող տնտեսական համագործակցությանը»,-ասաց նախարարն ու նշեց, որ այցերի արդյունքում շոշափելի արդյունքներ եղել են:

Մնացականյանը նշեց, որ Չինաստանի հետ ունենք առևտրաշրջանառության ընդլայնվող ծավալ, ավելի շատ հնարավորություններ հայկական արտադրանքը Չինաստան արտահանելու համար: Կան ծրագրեր, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը: «Բնականաբար ունենք քաղաքական երկխոսության օրակարգ, որը վերաբերում է բազմաթիվ հարցերի: Չինաստանի հետ ձևավորված է բավականին կանոնավոր երկխոսություն»,-եզրափակեց նա:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan