Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ

Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ: Համենեի հայտարարությունը տեղադրվել է նրա թվիթերյան էջում, հաղորդում է РИА Новости-ն:

 
«Մենք չենք բանակցելու ամերիկացիների հետ, քանի որ բանակցությունները որևէ իմաստ չունեն, և դա նույնիսկ կարող է վնաս հասցնել»,- ասել է Խամենեին:

Միաժամանակ, Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ Իրանը չի հրաժարավում բանակցել այլ երկրների, այդ թվում՝ Եվրոպայի հետ: Թեհրանի մտահոգությունն, ըստ նրա, բանակցությունների առարկան է: «Մենք չենք քննարկելու հեղափոխությանն առնչվող առանցքային հարցեր, մենք չենք բանակցելու մեր ռազմական հնարավորությունների շուրջ»,- ասել է նա:

 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չէր բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հավանականությունը, եթե Վաշինգտոնը վերացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները և հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունից:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan