Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Աննա Հակոբյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Աննա Հակոբյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Աննա Հակոբյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

 ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը  շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես  հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է.  

«Սիրելի´ երեխաներ և հարգելի´ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:  Յուրաքանչյուր մեծի ցանկությունն է, անել առավելագույնը, որ Ձեր մանկությունը լինի առողջ, անհոգ ու ապահով, որ ձեզանից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքները:

Ցանկանում եմ, որպեսզի դուք ապրեք ներառական հասարակությունում, լինեք սոցիալապես պաշտպանված ու կարողանաք օգտագործել կրթություն ստանալու Ձեր իրավունքը:

Մեր հասարակությունում չպետք է գրանցվեն երեխայի նկատմամբ բռնություններ, իսկ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները մերժեն հասարակության բոլոր շերտերը: Ցավոք, այս խնդիրների առումով մենք դեռևս ունենք բավական անելիքներ: Հայաստանում թեպետ քչացել, սակայն շարունակում է խնդրահարույց մնալ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, իսկ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության համաձայն՝ 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական պատժի: Սրանք բավական լուրջ մտահոգություն պարունակող վիճակագրական փաստեր են, որոնց առնչությամբ պետք է աշխատենք ու փոխենք իրականությունը՝ այն դարձնելով ավելի պայծառ, ավելի դրական ու ավելի արժանապատիվ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև Ձեզ սիրելի´ ծնողներ, քանզի ձեր ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում Ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ»:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan