Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լոս Անջելեսում մեքենայությունների միջոցով բանկերից 1,5 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել

Լոս Անջելեսում մեքենայությունների միջոցով բանկերից 1,5 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լոս Անջելեսում մեքենայությունների միջոցով բանկերից 1,5 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մայիսի 30-ի առավոտյան մեքենայությունների մեղադրանքով 8 հայ է ձերբակալվել: Այս մասին ասված է ԱՄՆ Գաղտնի ծառայություն և Ազգային անվտանգության վարչության Ներգաղթի և մաքսային օրենքների պարտադրման բաժնի պաշտոնական հաղորդման մեջ:

Հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածներն իրական հայկական անձնագրեր են ձեռք բերել և, դրանցում եղած լուսանկարները փոխարինելով սեփական լուսանկարներով, անձնագրերն օգտագործել են դրանց իրական տերերի անունից բանկային հաշիվներ բացելու համար:

Կեղծարարները խաբեությամբ բանկային հաշիվներից այլ հաշիվների գումարներ են փոխանցել և Լաս Վեգասի կազինոներում ու այլ վայրերում անմիջապես կանխիկացրել դրանք՝ արդյունքում Bank of America բանկից մոտ 1,1 մլն դոլարի գումար գողանալով:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ խաբեբաներն ընդհանուր առմամբ 331 հայկական անձնագիր են կեղծել: Պաշտպանյալներից 3-ի դեմ Wells Fargo բանկային ընկերությունից համանման մեքենայության արդյունքում մոտ 370 000 դոլար գողանալու մեղադրանք է առաջադրվել:

Ձերբակալվածներն են 48-ամյա Արա Մալխասյանը, 38-ամյա Սմբատ Խեչումյանը, 45-ամյա Սվետա Խեչումյանը, 30-ամյա Հարություն Պետրոսյանցը, 34-ամյա Արթուր Հարությունյանը, 38-ամյա Խաչատուր Չոբանյանը, 49-ամյա Ջիվան Հախնազարյանը և 37-ամյա Արման Գրիգորյանը: Մեղադրյանլերից ևս մեկը՝ 29-ամյա Արտակ Օհանյանը, համաձայնել է հանձնվել դաշնային իշխանություններին:

Հանցախմբի անդամներին առաջադրված մեղարդանքներով մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում: Գործը քննվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մեքենայությունների և ընդհանուր հանցանքների բաժնի դատախազի կողմից: Գրում է՝ Tert.am-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan