Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանումը մեծացել է 2 անգամ

ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանումը մեծացել է 2 անգամ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանումը մեծացել է 2 անգամ

ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանումը մեծացել է 2 անգամ, իսկ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հասել է 1 միլիարդ 97 միլիոն դոլարի: Այս մասին Ծաղկաձորում «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» բիզնես համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Նրա խոսքով՝ դա կապված է մաքսային գործընթացների հեշտացման հետ:

«2018 թվականին ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմել է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 27%-ը (կամ մոտ 2 մլրդ դոլար): Ընդ որում, 96%-ը՝ Հայաստան-Ռուսաստան երկկողմ առեւտրաշրջանառության արդյունքում»,- նշել է Բաբկոն:

Նա հավելել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերը ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ միջազգային շուկայում:

«2018 թվականին Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 53%՝ Հայաստան ուղիղ ներդրումների մաքուր հոսքի ողջ ծավալից: Հայաստանի իրական տնտեսական ոլորտ Ռուսաստանի ուղիղ ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 124 մլն դոլար: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ավելի քան 26%-ը ստացվում է Ռուսաստանից»,- ընդգծել է առեւտրային ներկայացուցիչը: Գրում է՝ News.am-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan