Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ սահմանային լարվածության հետ կապված

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ սահմանային լարվածության հետ կապված
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ սահմանային լարվածության հետ կապված

Հայաստանը պետք է միջազգային հանրության պահանջներին համապատասխան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկի, այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդման մեջ, որն արվել է Հայաստանի ԱԳՆ-ի վերջին հայտարարության առնչությամբ:

«Հայաստանի արտգործնախարարության՝ հայ և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ներկա իրավիճակի վերաբերյան այդքան էմոցիոնալ և միևնույն ժամանակ այդքան հակասական հայտարարության պատճառը հասկանալի է: Այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով Հայաստանի իշխանությունների արձագանքին»,- ասված է հաղորդման մեջ:

Հայտարարության մեջ ադրբեջանական կողմը կրկին պնդել է, թե կորուստների և երկկողմ տարաձայնությունների համար «միակ մեղավորը» Հայաստանն է:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Արցախում երեկ զինծառայողի զոհվելու և սահմանային վերջին լարվածության մասին, որում կտրականապես դատապարտել էր իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով:Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել իրական քաղաքական կամք՝ արտահայտված հրադադարը պահպանելու ուղղությամբ կոնկրետ ու արդյունավետ գործողություններով, և որ Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan