Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք դեպքերում նախատեսվածից մեղմ պատիժ նշանակելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք դեպքերում նախատեսվածից մեղմ պատիժ նշանակելու մասին օրենքի նախագիծը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք դեպքերում նախատեսվածից մեղմ պատիժ նշանակելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծով առաջարկվում է որոշ դեպքերում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց, հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կիրառել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Օրենքի նախագծով դատավճիռը կայացնելու պահին նշված անձանց նկատմամբ կարող է սահմանվել ավելի մեղմ պատիժ, եթե տվյալ օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է:

Նման կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ չկարողանալով կիրառել կալանք պատժատեսակը, ստիպված էր լինում կիրառել ավելի խիստ պատժատեսակ՝ ազատազրկում՝ դրանով իսկ ի չիք դարձնելով նշված մարդասիրական նորմի հետապնդած նպատակը:

Նախատեսվող կարգավորումը ազատազրկում պատժատեսակի կիրառումը ոչ համաչափ համարելու դեպքում դատարանին օրենսդրորեն հնարավորություն է ընձեռում նշանակել ավելի մեղմ պատիժ:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan