Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Խորհրդարանն ընդունեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագիծը

Խորհրդարանն ընդունեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագիծը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Խորհրդարանն ընդունեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում նոր մեխանիզմներ ներդնելու օրենքի նախագիծը, որով նախատեսում է նաև շահագործման ենթարկված 18 տարին չլրացած անձանց համար սահմանել միանվագ դրամական աջակցություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ընդունվեց միաձայն:

Փոփոխությունները, մասնավորապես, կնպաստեն երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը և կբարձրացնեն գործող համակարգի արդյունավետությունը: Նախատեսված է կարգավորում, որը հիմք է ստեղծում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման ընթացակարգի մշակման համար և պետական, տարածքային կառավարման մարմինների միջև հստակ համագործակցության շրջանակների ձևավորմանը: Նախագիծը կնպաստի նույնացման հանձնաժողովի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը, երեխայի կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը: Նաև կձևակերպի հատուկ կատեգորիայի զոհերի միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահագործման ենթարկված երեխաները մինչ 18 տարին լրանալը կարող են ստանալ միանվագ աջակցություն` 250 հազար դրամի չափով:

Նախագիծը նպատակ ունի վերացնել անճշտությունները, որոնք առաջացել են օրենքի կիրառման ընթացքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan