Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում վարկավորման ծավալներն աճել են 24 տոկոսով

Հայաստանում վարկավորման ծավալներն աճել են 24 տոկոսով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում վարկավորման ծավալներն աճել են 24 տոկոսով

Հայաստանում ավելացել են վարկավորման ծավալները: Դա նաև տնտեսական ներուժի զարգացման կարևոր բաղադրիչ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ բանկի գործունեության մասին հաղորդման մասին իր ամփոփիչ ելույթում:

«Ֆինանսական կայունության պայմաններում տնտեսության ակտիվությանը զուգահեռ ավելացել է ֆինանսական միջնորդությունը: Վերջին 11 տարիներին 4 անգամ աճել է ֆինանսական միջնորդությունը, ավելացել են վարկավորման ծավալները, որը տնտեսական ներուժի զարգացման կարևոր բաղադրիչ է, եթե, իհարկե, դրանք ուղղվում են արտադրական ճյուղերին: Վերջին 10 տարիների ընթացքում վարկերի միջին աճը կազմել է 24 տոկոս, իսկ ավանդներինը՝ 20 տոկոս»,- ասաց Ջավադյանն ու հավելեց, որ ներդրվել են ֆինանսական համակարգի զարգացման նպատակային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ հաշտարարի ինստիտուտը, ավանդների ապահովագրման ինստիտուտը:

Ներկայում ԿԲ-ի կողմից կառավարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում աճի ներուժ ունեցող պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցման ուղղությամբ՝ ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկի միջոցով: Աշխատանքներ են տարվում նաև խոշոր մասնավոր ընկերություններին կապիտալի շուկա ներգրավելու ուղղությամբ: Արդեն բանակցությունները սկսվել են կառավարության ներկայացուցիչների հետ:

Ջավադյանը տեղեկացրեց նաև, որ արդեն քննարկում է խոշոր համայնքների՝ մասնավորապես Երևանի կողմից մունիցիպալ պարտատոմսերի շուկայի միջոցով ֆինանսավորման իրականացման հնարավորությունը: Պարտատոմսերի միջոցով երկարատև ֆինանսավորումը կարող է ուղղվել նաև քաղաքային ենթակառուցվածքների զարգացման նախագծերի ֆինանսավորմանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan