Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պայմանավորվել ենք աշխատանքի մեջ զրոյացնել քաղաքական կոմպոնենտը․ Ա. Քոչարյանը՝ ապրիլյան պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստի մասին

Պայմանավորվել ենք աշխատանքի մեջ զրոյացնել քաղաքական կոմպոնենտը․ Ա. Քոչարյանը՝ ապրիլյան պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստի մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պայմանավորվել ենք աշխատանքի մեջ զրոյացնել քաղաքական կոմպոնենտը․ Ա. Քոչարյանը՝ ապրիլյան պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստի մասին

Հանձնաժողովի ուսումնասիրության առարկաներից են ՀՀ զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կատարման կանոնների, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի հետ կապված խնդիրները։ Այսօր 2016 թ․-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Կտրվի նաև հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության, համարժեքության գնահատում, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածության և օրինականության գնահատում»,- ասաց նա։

Ըստ Քոչարյանի՝ քննիչ հանձնաժողովն իրավասու է պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիալ և ռազմական խորհրդի հաշվետվություններ՝ այդ թվում գաղտնիության ռեժիմ ունեցող։

«Հանձնաժողովն իրավասու է նաև նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին։ Այս հանձնաժողովը ստեղծված է 6 ամիս ժամկետով: Այսօր աշխատանքային քննարկում արեցինք՝ սա նիստ չէր: Մենք պլանավորեցին, թե ինչ քայլերից ենք սկսում աշխատանքը»,- մանրամասնեց Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս շեշտեց, որ իրենց հիմնական նպատակը պետք է լինի առաջին հերթին ՀՀ հասարակության մոտ բանակի նկատմամբ վստահության ավելացումը։

«Տուժողների իրավահաջորդերի մոտ որևէ հարց պետք է չմնա: Եթե հարցեր կան, ապա մենք պետք է հիմնավորենք, որ բազմաթիվ հարցեր պարզապես շահարկվել են։ Մեր հանձնաժողովում կան տարբեր քաղական ուժերի ներկայացուցիչներ, բայց մենք պայմանավորվել են աշխատանքի մեջ զրոյացնել քաղաքական կոմպոնենտը։ Սա այն հարցն է, որտեղ քաղաքական որևէ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում հրավիրված որևէ զինվորականի անուն չի հնչելու։ Մենք պետք է լինենք անաչառ»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասաց, որ տեղյակ է՝ հանձնաժողովի նկատմամբ կա քննադատություն այն մասով, որ դրանում ընդգրկված են մարդիկ, ովքեր ծառայած չեն։ Նա նշեց, որ այդ մարդկանցից մեկը Տիգրան Կարապետյանն է, ով, սակայն, ՀՀ սպառազինության ոլորտում մեծ վաստակ ունի։

«Շատերն ասում են՝ավտոմատը ձեռքին առաջնագծում չենք տեսել, բայց պաշտպանության համակարգը միայն առաջնագծի ավտոմատչիկինը չի. կարող է թիկունքային ծառայող լինել, որն այնպիսի ներդրում է ունեցել մեր հաղթանակների մեջ, որն անգնահատելի է։ Մեր հանձնաժողովում բանակի հետ կապ չունեցող մարդ գոյություն չունի, սա էլ ասում եմ՝ ի պատասխան պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հայտարարության»,- շարունակեց Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը հավելեց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կերևա աշխատանքի վերջնահաշվարկում։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan