Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ-ն ընդունեց պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը և այլ նախագծեր

ԱԺ-ն ընդունեց պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը և այլ նախագծեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ-ն ընդունեց պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը և այլ նախագծեր

Ազգային ժողովը մինչ ՄԻՊ զեկույցի քննարկմանն անդրադառնալը քվեարկության դրեց այսօր քննարկված նախագծերը։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 114 կողմ քվեարկությամբ։

Օրենքով հաստատվում են պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմերի փոփոխությունը՝ գործող 3 տարի ժամկետով ծառայությունը կդառնա մինչև 5 տարի: Նաև օրենքով պայմանագրային ծառայության կարող են անցնել նախկինում մինչև 36 տարեկանի փոխարեն պահեստազորում հաշվառված մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները:

ԱԺ-ն ընդունեց նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ 113 կողմ քվեարկությամբ, որը հեղինակել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Կառավարության կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը ևս ընդունվեց առաջին ընթերցմամբ 115 կողմ քվեարկությամբ։

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 115 կողմ ձայնով։

«Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծն ընդունվեց 113 կողմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ։

«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ։

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 112 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ համամասնությամբ։ Գրում է՝ Tert.am-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan