Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Առանց դատավորների աշխատավարձի բարձրացման, չենք կարող ունենալ անկախ դատական համակարգ. 3 տարի անց դատավորները, օրինակ՝ կարող են ստանալ 2.5-3 մլն դրամ աշխատավարձ. վարչապետ

Առանց դատավորների աշխատավարձի բարձրացման, չենք կարող ունենալ անկախ դատական համակարգ. 3 տարի անց դատավորները, օրինակ՝ կարող են ստանալ 2.5-3 մլն դրամ աշխատավարձ. վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Առանց դատավորների աշխատավարձի բարձրացման, չենք կարող ունենալ անկախ դատական համակարգ. 3 տարի անց դատավորները, օրինակ՝ կարող են ստանալ 2.5-3 մլն դրամ աշխատավարձ. վարչապետ

Առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող ունենալ դատական անկախ համակարգ: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք այսպիսի երևույթ, երբ դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում եղել է, այսպես կոչված, недабор: Այսինքն` դատավոր լինելու հավակնորդների թիվը ավելի քիչ է եղել, քան դատավոր դառնալու ցանկություն ունեցողների թիվը: Ինչու, որովհետև մարդն ասում է՝ ես գնամ 400 հազար դրամ աշխատավարձ ստանամ, մեկին ցմահ ազատազրկման դատապարտեմ, մեկին` 15 տարվա, մեկի գույքային հարցը լուծեմ և այլն»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն այսօր բյուջետային առումով հնարավորություն ունի բարձրացնել դատավորների աշխատավարձը, բայց դատավորների աշխատավարձերի բարձրացումն այս պահին ճիշտ չի ընկալվի հանրության կողմից: Ըստ նրա՝ դատական համակարգի բարեփոխումների ընթացքում պետք է աշխատավարձերը բարձրացվեն:

«Եթե այսօր որոշենք դատավորների աշխատավարձը բարձրացնել, հանրությունը մեզ չի հասկանա: Հանրությունը մեզ չի հասկանա, որովհետև կասեն՝ սոցիալական այս իրավիճակում փոխանակ այս կամ այն խնդիրը լուծեք, բռնում դատավորների աշխատավարձն եք բարձրացնում: Բայց եթե դատավորների աշխատավարձը չբարձրացվի, այն լուրջ մասնագետը չի ուզի 400 հազար դրամով գա, դատավոր աշխատի և իմանա, որ կաշառք չի վերցնելու»,- ասաց վարչապետը:

Դատավորների աշխատավարձի բարձրացման մոդելը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հետևյալն է՝ ստեղծվում է հակակոռուպցիոն դատարան, միջազգային դոնորներ են ներգրավվում, որոնք առաջին 3 տարիների աշխատավարձերի բեռը վերցնում են իրենց վրա:

«3 տարի դատական բարեփոխումների ընթացքում և դրանից հետո, որ ժողովուրդը տեսնի անկախ դատական համակարգը, օգուտ է բոլորին՝ պետությանը, ժողովրդին, տնտեսությանը և այլն, 3 տարի հետո մենք կարող ենք ժողովրդին համոզել, որ բյուջեից պետք է գումար տրամադրել դատավորների աշխատավարձերի բարձրացման համար: Այդ 3 տարվա ընթացքում թոշակ էլ կբարձրացնենք, ամեն ինչ էլ կանենք և կասենք՝ ժողովուրդ, հիմա դատավորները պետք է ստանան ամսական, օրինակ՝ 2.5-3 մլն դրամ աշխատավարձ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ այս մոդելը քննարկվել է միջազգային գործընկերների հետ, նրանք ի գիտություն են ընդունել այն, բայց աշխատանքը պետք է շարունակվի, որպեսզի ֆինանսական աջակցություն տրամադրվի ՀՀ-ին:

«Ինձ պետք չէ մարիոնետային դատարան, որովհետև ես հավատում եմ այն իդեալներին, որոնց հիման վրա մենք ՀՀ-ում արել ենք փոփոխություններ: Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, այդ համակարգը պատրաստ դրած էր: Դատարանների դռները արգելափակել էինք հենց դրա համար, որ ցույց տայինք՝ մեզ պետք չէ մարիոնետային դատական համակարգ: Ինչու այսօր ՀՀ-ում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Գրում է՝ Tert.am-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan