Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից. ՄԻՊ

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից. ՄԻՊ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից. ՄԻՊ

ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է, այս խնդրով նա հարցերով դիմել է արդարադատության նախարարին: Գրիգորյանը հրաժարվում է դեղամիջոցներ ընդունել և ստանալ որևէ տեսակի բուժօգնություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՄԻՊ Արման Թաթոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու առաջի պահից սկսած, երբ փաստաբանից ստացանք տեղեկատվություն, հարցը եղել է մեր ուշադրության ներքո: Մեր աշխատակիցներն իրականցրել են պարբերական այցեր: Ես ինքս խոսել եմ փաստաբանի հետ: Մեր նպատակներն այս ընթացքում հատկապես առողջական վիճակի հետ հարցերը պարզելն է: Այս գիշեր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն` պայմանավորված առողջական վիճակով: Նա հիմա հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել` այդ թվում շաքարային դիաբետի համար»,-ասաց ՄԻՊ-ն ու հավելեց, որ իր ներկայացուցիչները հենց երեկ այցելել են Գրիգորյանին:

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարին այսօր ուղղված նամակում հարցեր է առաջադրել, թե արդյոք քրեակատարողական հիմնարկի պայմաններում կան հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը, եթե կան` որոնք են: Թաթոյանը նշեց, որ եթե չկան, ապա պետք է քննարկել պատշաճ բուժօգնության տրամադրման հարցը:

ՄԻՊ-ը տեղեկացրեց նաև, որ Մանվել Գրիգորյանին հետազոտել է իր նախընտրած բժիշկը: Եվ եզրակացության հետ կապված հարցեր են առաջադրել, սպասում են պատասխանների:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan