Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պերուն Վենեսուելայի հետ այցագրային ռեժիմ Է սահմանում միգրանտների մեծ հոսքի պատճառով

Պերուն Վենեսուելայի հետ այցագրային ռեժիմ Է սահմանում միգրանտների մեծ հոսքի պատճառով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պերուն Վենեսուելայի հետ այցագրային ռեժիմ Է սահմանում միգրանտների մեծ հոսքի պատճառով

Պերուի իշխանությունները որոշել են այցագրային ռեժիմ սահմանել Վենեսուելայի հետ՝ այդ երկրից միգրանտների մեծ հոսքի պատճառով: Հունիսի 6-ին այդ մասին հայտարարել Է հանրապետության նախագահ Մարտին Վիսկառան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք անվտանգ եւ կարգավորված միգրացիա ենք ցանկանում: Այն այդպիսին կարող Է լինել սոսկ Վենեսուելայի քաղաքացիների մուտքի լավագույն վերահսկողության դեպքում: Ուստի հունիսի 15-ից երկիր կարող են ժամանել միայն անձնագրով եւ համապատասխան այցագրով վենեսուելացիները»,- մեջբերում Է նրա խոսքը El Comercio թերթը: Պերու մուտքի համար հարեւան երկրի քաղաքացիներին անհրաժեշտ կլինի ստանալ հումանիտար այցագիր հանրապետության հյուպատոսություններից մեկում:

Պերուի միգրացիոն ծառայության տվյալներով՝ Բոլիվարյան Հանրապետությունում ծայր առած ճգնաժամի ընթացքում երկիր Է ժամանել 800 հազար վենեսուելացի:

Վերջին տարիներին Վենեսուելան սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ Է ապրում, որն ուղեկցվում Է գերգնաճով, ազգային արժույթի արժեզրկմամբ եւ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղորայքի պակասով: Ծանր իրավիճակը շատ վենեսուելացիների հարկադրում Է հեռանալ հայրենիքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan