Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի, առաջարկվող վարկերն էլ անմատչելի են գյուղացիների մեծ մասի համար. Սերգեյ Բագրատյան

Գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի, առաջարկվող վարկերն էլ անմատչելի են գյուղացիների մեծ մասի համար. Սերգեյ Բագրատյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի, առաջարկվող վարկերն էլ անմատչելի են գյուղացիների մեծ մասի համար. Սերգեյ Բագրատյան

Մենք տարիներ շարունակ չենք կարողանում էֆեկիվ օգտագործել գյուղատնտեսության հնարավորությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով նախագահի տեղակալ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

 
Նա նշեց, որ գյուղացիները նախկինում արդեն իսկ բարձր վարկավորումներ ստանալով կորցրել են իրենց վարկունակությունը: «Առաջարկվող վարկերը գրեթե անմատչելի է գյուղացիների մեծ մասին՝ սև ցուցակներում լինելու և վարկերի ընթացակարգը  անհասկանալի լինելու պատճառով: Բացի այդ, օրինակ՝ տոհմային տավարաբուծության ծրագիր է առաջարկվում այն դեպքում, երբ կերային բազային հնարավորություն է պետք և խիստ հարստացված կեր է պետք, որը չենք կարողանում ապահովել»,-ասաց նա և նշեց, որ առաջարկում են վարկ, որի ընթացակարգը պարզ չէ:

 Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ մենք ոչ թե պետք է ինչ-որ ծրագիր մեխանիկորեն տեղափոխենք Հայաստան, այլ պետք է տեղայնացնենք: Անդրադառնալով ոռոգման համակարգին՝ պատգամավորը նկատեց, որ երեք հողակտոր ունենալու դեպքում երեքից երկուսը ոռոգելի չեն լինում: Նա նշեց, որ դրա պատճառը հնացված ենթակառուցվածքներն են, ոռոգման համակարգի նախկինում կոռումպացված լինելն է:


«Տարիներ շարունակ գյուղատնտեսությանը հատկացվում էր վառելիք, սերմեր, պարարտանյութ, բայց, քանի որ չարաշահումների փաստեր հայտնաբերվեցին ծրագրերը դադարեցվեց, այնինչ թերություններ հայտնաբերելու դեպքում ոչ թե պետք է ծրագիրը փակել, այլ թերությունները վերացնել: Այս պահին ոչնչով չենք կարողանում օգնել գյուղացիներին, միայն վարկեր ենք առաջարկում, սակայն պետք է այդ օգնությունը առարկայական լինի և վարկային գործակալը պետք է գնա գյուղացու տուն: Ես կարծում եմ, որ մենք  գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի»,-ասաց նա:

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ առանց գյուղատնտեսության ապահովագրության հնարավոր չէ գյուղատնտեսություն զարգացնել: Պատգամավորը նաև խնդիր համարեց գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության միացնելը և նշեց, որ կառավարության կառուցվածքը պետք է սպասարկի կառավարության ծրագիրը: «Գյուղանտեսության նախարարության չունենալով՝ ուզում ենք գյուղատնտեսություն զարգացնել»,-ասաց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan