Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տրիպոլիում ապրիլի սկզբից ի վեր զինված բախումների հետևանքով շուրջ 650 մարդ է զոհվել

Տրիպոլիում ապրիլի սկզբից ի վեր զինված բախումների հետևանքով շուրջ 650 մարդ է զոհվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տրիպոլիում ապրիլի սկզբից ի վեր զինված բախումների հետևանքով շուրջ 650 մարդ է զոհվել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի շրջակայքում ապրիլի 4-ից ի վեր զինված բախումների հետևանքով առնվազն 653 մարդ է զոհվել, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության լիբիական մասնաճյուղի թվիթերյան գրառման մեջ: Նշվում է, որ զոհերից 41-ը խաղաղ բնակիչներ են:


Բախումներից ի վեր վիրավորվել է 3547 մարդ՝ ներառյալ 126 խաղաղ բնակիչ, իսկ վերջին շաբաթվա ընթացքում տուժած քաղաքացիների թվում 3 բուժաշխատող կա:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին մարշալ Հաֆթարին ենթակա բանակային ուժերը գրոհ են սկսել Տրիպոլիի դեմ:

Լիբիայում երկիշխանություն է տիրում 2011 թվականին Մուամմար Կադաֆիի սպանությունից հետո: Լիբիայի արևելյան շրջանում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan