Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանը իտալացի գործարարներին հրավիրեց մասնակից դառնալ ՀՀ տնտեսության թռիչքին

Նիկոլ Փաշինյանը իտալացի գործարարներին հրավիրեց մասնակից դառնալ ՀՀ տնտեսության թռիչքին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանը իտալացի գործարարներին հրավիրեց մասնակից դառնալ ՀՀ տնտեսության թռիչքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալացի գործընկերներին հրավիրեց մասնակից դառնալ Հայաստանի Հանրապետության տնտեսության թռիչքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում՝ հայտնելով, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է երկրի տնտեսության թռիչքաձև զարգացումը։


«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն։ Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, քաղաքական առումով արմատախիլ անել մենաշնորհները։ Տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ է նաև նրանով, որ մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք։ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, և տնտեսությունը գտնվում է աճի փուլում։ Այս պահին ունենք ՀՆԱ-ի 7.1% աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը ապրիլ ամսին կազմել է 9.2%։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պատրաստվում ենք դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար։ Մենք պատրաստվում ենք ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր տաղանդն իրացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա։ Դուք ՀՀ-ում իսկապես հայտնվել եք ճիշտ ժամանակին, և կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ձեր ընկերությունների համար իրացվելու հնարավորություն ստեղծել։ Իտալացի գործընկերներին հրավիրում եմ մասնակցել տնտեսական թռիչքին, հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը։

 
Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ընդգծեց, որ սա իր տեսակի մեջ առաջին գործարար համաժողովն է։

«Սա առաջին հայ-իտալական բիզնես ֆորումն է, որ կազմակերպվում է Երևանում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչապետ Փաշինյանին, որովհետև Ձեր մասնակցությունը նշանակալի է՝ հաշվի առնելով այն տնտեսական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն Երևանի և Հռոմի միջև։ Հայաստանը մեծ պոտենցիալ ունեցող երկիր է։ Իտալական կազմակերպությունները շատ կարևոր պահի են եկել Հայաստանում իրենց գործունեությունը ծավալելու»,- նշեց դեսպանը։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan