Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԽ քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը

ԱԽ քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԽ քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախկինում կատարած համատեղ աշխատանքների հարուստ փորձը և մտքեր փոխանակել ոստիկանության, իրավապահ համակարգի և հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում հնարավոր համագործակցության շուրջ:

Անդրադարձ է եղել բռնության, բռնության քարոզի, քրեական մտածողության դեմ պայքարում անելիքներին և ժողովրդագրական վիճակի շուրջ տարվող աշխատանքներին ու համագործակցությանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է ՄԱԿ-ի ներքին բարեփոխումների փաթեթի մանրամասները և Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի մի մասի գրանցած արդյունքները:

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծվել է երկկողմ սերտ համագործակցության հեռանկարայնությունն ու կարևորությունը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan