Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից պահանջել է 650 հազար դրամ դատական ծախսերի համար

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից պահանջել է 650 հազար դրամ դատական ծախսերի համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից պահանջել է 650 հազար դրամ դատական ծախսերի համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործով Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը պահանջեց 650 հազար դրամ դատական ծախսերի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց հայցից հրաժարվելու մասին, որից հետո անդրադարձ կատարվեց դատական ծախսերին:

Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը նշեց, որ իր վստահորդի միակ եկամտի աղբյուրը աշխատավարձն է և դատավարության ընթացքում ծախսել է 650 հազար դրամ՝ վճարելով փաստաբաններին ծառայության համար:

«Կարծում եմ, որպեսզի հետագայում կանխվեն նմանատիպ անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա, այո, հետամուտ ենք լինում, որպեսզի այդ հարցը լուծվի և այն մարդիկ, ովքեր անհիմն հայց կներկայացնեն իմ վստահորդի դեմ, պետք է վճարեն դրա համար»,- ասաց Գյոզալյանը:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այդ գումարը ողջամիտ չի համարում և նշեց, որ դատավարություն փաստացի տեղի չի ունեցել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ հայցով դատական ակտ կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan