Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Աշոցքում հիմնված «Եվրոպական պուրակ»-ը կնպաստի զբոսաշրջության և դահուկավազքի զարգացմանը

Աշոցքում հիմնված «Եվրոպական պուրակ»-ը կնպաստի զբոսաշրջության և դահուկավազքի զարգացմանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Աշոցքում հիմնված «Եվրոպական պուրակ»-ը կնպաստի զբոսաշրջության և դահուկավազքի զարգացմանը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ, «Էյ ԹԻ Փի» բարեգործական հիմնադրամի հետ Աշոցքում՝ դահուկայի սպորտի կենտրոնում, հունիսի 16-ին հիմնեց Հայաստանում իր տեսակով առաջին ծառերի Եվրոպական պուրակը: Պուրակի բացմանը ներկա էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և այլք:

Պուրակում տնկվեց 45 կեչի և 45 արոսենի։ Տնկիները տրամադրել էր «Էյ ԹԻ Փի» հիմնադրամը: 4-5 ամյա տնկիները աճեցվել են հիմնադրամի տնկարաններում և Աշոցքի տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված են: «Արոսենին կոչվում է նաև եվրոպական հացենի, այստեղից էլ պուրակի անվանումն է: Այն տարածված է ինչպես Եվրոպայի շատ շրջաններում, այնպես էլ Հայաստանում»,-լրագրողներին տեղեկացրեց «Էյ ԹԻ Փի» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:

Պուրակում առաջինը ծառ տնկելու պատիվը վերապահվել էր դեսպան Պյոտր Սվետալսկուն։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan