Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ես չեմ թաքցնում, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում և տարբեր քաղաքական հոսանքներում, բայց դատավորներն ընկերներ չեն ունենում․ Վ․ Գրիգորյան

Ես չեմ թաքցնում, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում և տարբեր քաղաքական հոսանքներում, բայց դատավորներն ընկերներ չեն ունենում․ Վ․ Գրիգորյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ես չեմ թաքցնում, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում և տարբեր քաղաքական հոսանքներում, բայց դատավորներն ընկերներ չեն ունենում․ Վ․ Գրիգորյան

Ես չեմ թաքցնելու և ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում, ես ընկերներ ունեմ տարբեր քաղաքական կուսակցություններում, հոսանքներում, և ոչ մի տարօրինակ բան չկա դրանում: Այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության ժամանակ ասաց թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե խոսակցություններ կան, որ նա ընկերական հարաբերակցությունների մեջ է «Իմ քայլի» պատգամավորների հետ։

«Ես չէի կարող չունենալ, որովհետև իմ գործունեությունն ամբողջությամբ եղել է քաղաքական ու ուղղված քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, և իմ ծառայության հասցեատերը եղել են մարդիկ, ովքեր եղել են կիզակետում և հետապնդումների թիրախ են եղել։ Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել, և դա մեր ընդհանուր երազանքի և ընդհանուր նպատակի ժողովրդավարական ազատ Հայաստան ունենալու շուրջ է եղել։ Այդ ընկերությունը ձևավորվել է ոչ արդյունավետ լիբերալ-դեմոկրատական ժողովրդավարական  ինստիտուտների գործունեության ընթացքում, այդ ընկերությունը ձևավորվել է տարբեր իրավիճակում, և մեր խնդիրն է եղել կանխել Հայաստանում անօրինականությունը»,-ասաց նա։

Վահե Գրիգորյանը նշեց, որ անկախ նրանից՝ նշված մարդիկ իր ընկերներն են, թե՝ ոչ, ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում երդում տալու պահից դատավորներն այլևս ընկներ չեն ունենում։


Վահե Գրիգորյանը նաև պատասխանեց այն հարցին, թե ինչպես է պատկերացնում աշխատանքը հին համակարգի դատավորների հետ։ Թեկնածուն ասաց, որ իրենք տարբեր սերունդների մարդիկ են։

«Ես չեմ ցանկանում այս դահլիճում անպատասխան քննադատություն հնչեցնել դատարանի հասցեին, նախ որովհետև անպատասխան է, երկրորդն էլ՝ անպտուղ եմ համարում այս պահին: Դատարանի այն մոդելը, որ ներկայացրեցի, շատ մոտ ապագայում իրականություն է դառնալու, և իրականում այս խորհրդարանն է ընտրելու դատավորներին»,-ասաց Վահե Գրիգորյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan