Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած արդյունավետ աշխատանքի և հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նաև դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ են հաղորդել տարբեր ոլորտներում փոխգործակցությանը: Գործադիրի ղեկավարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումներն առաջ մղելու, մասնավորապես եվրոպական չափանիշներին համապատասխան անկախ դատական համակարգ ստեղծելու գործում:

Մաթիաս Քիսլերը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար ու նշել, որ իր համար մեծ պատասխանատվություն էր իրականացնել առաքելությունը՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ու ընթացող փոփոխությունների ժամանակաշրջանում: Դեսպանը շեշտել է, որ Հայաստանի հետ ավանդական լավ հարաբերությունները նոր ազդակ են ստացել երկրում ժողովրդավարության ամրապնդման գործընթացների արդյունքում: Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի գործընկերների հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում մեծ է հետաքրքրությունը նաև գերմանական բիզնեսի կողմից, մասնավորապես, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan